Բաժիններ՝

Նյու Յորքում բացվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանը

Նյու Յորքում սեպտեմբերի 17-ին բացվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական, 74-րդ նստաշրջանը, որը կշարունակվի մինչեւ հաջորդ տարվա սեպտեմբերի 17-ը: Առաջիկա քննարկումների ուշադրության կենտրոնում 170-ից ավելի հարցեր են, որոնք ներառում են գլոբալ բոլոր խնդրիները՝ տարածաշրջանային սուր հակամարտություններից մինչեւ արդիականության հանգուցային տնտեսական, բնապահպանական եւ հումանիտար մարտահրավերները։

Բացման արարողությունը կկայանա Նյու Յորքի ժամանակով ժամը 15:00-ին (Երեւանի ժամանակով 23:00-ին): Ողջույնի խոսքով հանդես կգա նստաշրջանի նախագահ Տիջանի Մուհամադ Բանդեն, որն ավելի վաղ զբաղեցնում էր ՄԱԿ-ին առընթեր Նիգերիայի մշտական ներկայացուցչի պաշտոնը:

Մուհամադ Բանդեն, որը Գլխավոր ասամբլեայի ղեկավարի պաշտոնի միակ թեկնածուն էր, ավելի վաղ ընդգծել է, որ մտադիր է բոլոր ջանքերը նպատակամղել ահաբեկչության, սովի, աղքատության, գենդերային անհավասարության եւ զինված հակամարտությունների ընթացքում բռնությունների դեմ պայքարին:

ՄԱԿ-ում առավել հագեցած շրջանը կդառնա հաջորդ շաբաթը, որի ընթացքում տեղի կունենան բարձր մակարդակի ընդհանուր քաղաքական բանավեճերը: Ամբիոն կբարձրանան 114 պետությունների ղեկավարներ, ինչպես նաեւ կառավարությունների ու դիվանագիտական ներկայացուցչությունների 80-ից ավելի ղեկավարներ, որոնց ելույթներն ավանդաբար կպայմանավորեն Գլխավոր ասամբլեայի աշխատանքն առաջիկա ողջ տարվա ընթացքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս