Բաժիններ՝

Ջոնսոնը և Մերկելը պայմանավորվել են ընդհանուր պատասխան տալ Saudi Aramco-ին հասցված հարվածներին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը սեպտեմբերի 17-ին պայմանավորվել են այն գրոհներին համատեղ պատասխանի համար ամբողջ աշխարհում գործընկերների հետ աշխատելու անհրաժեշտության շուրջ, որոնց Սաուդյան Արաբիայում ենթարկվել են Saudi Aramco ընկերության ձեռնարկությունները: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Ջոնսոնի ներկայացուցչին:

Նրա տեղեկությունների համաձայն, կողմերը նաեւ համաձայնել են տարածաշրջանում լարվածության թուլացման եւ Իրանի նկատմամբ ընդհանուր դիրքորոշում մշակելու անհրաժեշտության հարցում, որը, ԱՄՆ-ի կարծիքով, պատասխանատու է հարձակման համար:

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը ԱՄՆ-ի ռազմական գործողությունները համարժեք պատասխան է համարել Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա դրոնների գրոհին, ինչի մասին նա լրագրողներին հայտարարել է Սպիտակ տանը: Նրան հարցրել են՝ կարող է արդյոք ԱՄՆ-ի ուժային միջամտությունը, որը մարդկային զոհեր է ենթադրում, համամասնական պատասխան դառնալ Saudi Aramco-ի հետ կապված միջադեպին: Թրամփը հաստատական պատասխան է տվել, նշելով, որ անհրաժեշտ է ինչպես հարկն է պարզել տեղի ունեցածի հանգամանքները:

Այդուհանդերձ, նախագահը հայտարարել է, որ համաձայն է պետքարտուղեր Մայքլ Փոմպեոյի հետ, որն ավելի վաղ Իրանին է մեղադրել այդ հարձակման մեջ: Ընդսմին նա ճշտել է, որ մոտ ժամանակներս Վաշինգտոնը «ստույգ կիմանա»՝ ով է կանգնած գրոհի հետեւում:

Ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, Թրամփը նաեւ հայտարարել է, որ ԱՄՆ-ը ցանկանում է խուսափել Իրանի հետ բախումից: «ԱՄՆ-ը ոչ մեկի հետ պատերազմ չի ցանկանում».- ասել է նա:

Ավելի վաղ ԱՄՆ-ի ղեկավարը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների կողմից պաշտպանություն չի խոստացել Սաուդյան Արաբիային:

Սեպտեմբերի 14-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն Իրանի իշխանություններին մեղադրել է Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա գրոհներին մեղսակից լինելու մեջ: Սեպտեմբերի 15-ին ամերիկացի սենատոր Լինդսի Գրեմը (հանրապետական Հարավային Կարոլինայի նահանգից) առաջակել է ԱՄՆ-ի իշխանություններին՝ քննարկել Իրանի նավթային օբեյեկտներին հարվածներ հասցնելու հնարավորությունը՝ Սաուդյան Արաբիայի Saudi Aramco նավթընկերության ձեռնարկությունների վրա հարձակման պատճառով:

Սեպտեմբերի լույս 14-ի գիշերը Saudi Aramco-ի՝ Սաուդյան Արաբիայի ազգային նավթըներության ձեռնարկությունները ենթարկվեցին դրոնների գրոհի: Մասնավորապես, հարձակման է ենթարկվել աշխարհի խոշորագույն նավթավերամշակման համալիրը, որը գտնվում է երկրի արեւելքում: Դա հանգեցրել է Սաուդյան Արաբիայում նավթի հանույթի կիսով չափ կրճատման՝ օրական 5,7 միլիոն բարելով:

Հարձակման պատասխանատվությունն ստանձնել են եմենցի հուսի ապստամբները, սակայն ԱՄՆ-ը կասկածում է նրանց մեղսակցությանը եւ պատահածի համար մեղադրել է Իրանի իշխանություններին: Թեհրանը ժխտում էայդ մեղադրանքները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս