Երասխահուն բնակավայրում գյուղացու քրտինքով աճեցված բերքը հողին է հավասարեցվել

Երեկ՝ հուլիսի 6–ին, հանրապետությունում տեղացած հորդառատ անձրևներն ու քամիները իրենց սև գործն են արել նաև Արմավիրի մարզի Մեծամոր խոշորացված համայնքի Երասխահուն բնակավայրում։ Հայտնում է Shamshyan.com-ը։

Գյուղացիները աղբյուրի հետ զրույցում նշում են․ «Ճիշտ ա՝ բնության դեմ մենք անզոր ենք, և հիմնական պատճառը եղել են ուժեղ քամին, անձրևն ու կարկուտը, ինչի հետևանքով մարդիկ միլիոններով վնաս են կրել, տան տանիքներ ու էլեկտրասյուներ են կոտրվել, ջերմոցային տնտեսություններ ու ցանքատարածություններ են վնասվել, ու տուժածների մեծ մասը բանկերից վարկեր էր վերցրել։ Այսօր արդեն հայտնվել ենք կոտրած տաշտակի առաջ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031