Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է Հորմուզի նեղուցի շուրջ բանակցությունները
Մոսկվան ողջունում է Հորմուզի նեղուցի շուրջ բանակցային գործընթացը և հույս ունի, որ հարցի կկարգավորվի, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«Բանակցային գործընթացը, որն այժմ ընթանում է, մենք ողջունում ենք», – ասել է Լավրովը մամուլի ասուլիսում։
«Հույս ունենք, որ այդ բանակցային գործընթացը թույլ կտա վերադարձնել Հորմուզի նեղուցով ազատ անցման իրադրությունն այն վիճակին, որում այն գտնվում էր մինչև այն պահը, երբ Միացյալ Նահանգները և Իսրայելն ագրեսիա սանձազերծեցին Իրանի Իսլամական Հանրապետության դեմ», – հավելել է նախարարը:

