
Իտալիայում ուժգին պայթյուն է տեղի ունեցել նավթավերամշակման ձեռնարկությունում

Ուժգին պայթյուն է տեղի ունեցել Սանաձարո-դե-Բուրգոնդիում (Իտալիայի հյուսիս-արեւելք) Eni-ի նավթավերամշակման ձեռնարկությունում: Ինչպես սեպտեմբերի 17-ին հայտնել է ANSA գործակալությունը, բարձր ծխասյունը երեւում է պատահարի վայրից մի քանի կիլոմետր հեռավորությունից։
Քաղաքապետարանի տվյալներով՝ ոչ ոք չի տուժել: Տեղում աշխատում են հրշեջ հաշվարկները: Eni-ն անցկացնում է իր ստուգումները եւ հավաստիացնում, որ իրադրությունը վերահսկվում է: Հատուկ ծառայություններն արդեն մթնոլորտի ցուցանիշների մոնիթորինգ են սկսել պատահարի գոտում: Պայթյունի պատճառները պարզվում են, հաղորդել է ՏԱՍՍ-ը: