Բաժիններ՝

ՆԳ նախարարը սպայական կոչումներ է հանձնել պարեկներին

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հուլիսի 7-ին ծառայողական պարտականությունները բարեխղճորեն և բարձր պատասխանատվությամբ կատարելու և կազմավորման 5-ամյակի առթիվ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնի ծառայողներին՝ պարգևատրել, իսկ Պարեկային ծառայության մի խումբ պարեկների հանձնել է առաջին սպայական կոչումներ։

Շնորհավորելով պարգևատրվածներին և կոչում ստացած ծառայողներին՝ նախարար Սարգսյանը բարձր է գնահատել նրանց նվիրումն ու պատասխանատու ծառայությունը՝ ընդգծելով, որ շնորհված պարգևներն ու կոչումները ոչ միայն կատարված աշխատանքի գնահատանքն են, այլև նոր պատասխանատվություն՝ շարունակելու ծառայությունը առավելագույն նվիրումով ու մասնագիտական պատրաստվածությամբ։

Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ համակարգն ունի շարունակական զարգացման մեծ ներուժ, իսկ այդ ճանապարհին մասնագիտական գիտելիքների ու հմտությունների կատարելագործումն ու պետության արժեհամակարգին հավատարմությունը պետք է լինեն յուրաքանչյուր ծառայողի գործունեության առանցքում։ Նախարար Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն ծառայողներին, որոնք նպաստում են ռեֆորմների հիմքում դրված սկզբունքների իրագործմանն ու ամրապնդմանը։

ՆԳ նախարարն ընդգծել է, որ առաջին սպայական կոչումները շնորհվել են այն ծառայողներին, ովքեր սահմանված ընթացակարգով անցել են մասնագիտական գնահատման բոլոր փուլերը, խորհրդատվական կարծիք տրամադրող հանձնաժողովի կողմից գնահատվել են նրանց մասնագիտական կարողություններն ու առաջխաղացման ներուժը։

Արփինե Սարգսյանը վստահություն է հայտնել, որ ծառայողները կշարունակեն իրենց զարգացման ընթացքը, կարձանագրեն նոր հաջողություններ և առավել արդյունավետ կծառայեն Հայաստանի Հանրապետությանը և քաղաքացիներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031