Բաժիններ՝

Պուտինն Իսրայելը համարել է ռուսալեզու պետություն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Իսրայելը համարում էռուսալեզու պետություն: Այդ մասին նա հայտարարել է «Քերեն հա-Յեսոդ» իսրայելական բարեգործական հիմնադրամի կոնգրեսում, որը սեպտեմբերի 17-ին տեղի Է ունեցել Մոսկվայում: Նրա խոսքը իր Telegram-ալիքում մեջբերել է կրեմլյան պուլի լրագրող Դմիտրի Սմիռնովը։

«Ես ասում եմ առանց որեւէ չափազանցության: Գրեթե 2 մլն լուսալեզու քաղաքացի կա այդ երկրում, մենք Իսրայելը համարում ենք ռուսալեզու պետություն»,-ասելէ Պուտինը: Պետության ղեկավարը նշել է, որ ներկայում Ռուսաստանի եւ Իսրայելի հարաբերությունները հասել են ամենաբարձր մակարդակին:

Ռուսաստանի ղեկավարը նաեւ հայտնել է, որ մտադիր է Իսրայել այցելել 2020 թվականի հունվարին եւ Երուսաղեմում հուշակոթող բացել Լենինգրադի շրջափակման զոհերի հիշատակին: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է դիմակայել հակասեմիտիզմի եւ այլատյացության տարածմանը, ինչպես նաեւ Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների խեղաթյուրմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30