Ֆոն դեր Լայենը և Ռյուտեն հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն պետք է ավելի եվրոպական դառնա՝ ԱՄՆ-ից ավելի քիչ կախված լինելու համար

ՆԱՏՕ-ն պետք է ավելի եվրոպական դառնա՝ նվազեցնելու համար իր երկարատև կախվածությունը ամերիկյան անվտանգության հովանոցից։Ինչպես տեղեկացնում է Euronews-ը, այդ մասին հայտարարել են Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն՝ Անկարայում դաշինքի երկրների ամենամյա գագաթնաժողովի շրջանակում։

«Մենք երկուսս էլ գիտենք, թե որքան կարևոր է Եվրոպական միության և ՆԱՏՕ-ի միջև սերտ համագործակցությունը», – ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը։

Ռյուտեն արձագանքել է ֆոն դեր Լայենի խոսքերին՝ ընդգծելով երկու կազմակերպությունների միջև աշխատանքի հստակ բաժանումը։

ՆԱՏՕ-ն պատասխանատու է հրամանատարական կառույցների, կարողությունների և ստանդարտների համար, մինչդեռ ԵՄ-ն զբաղվում է արդյունաբերությամբ, ներդրումներով և կարգավորմամբ։ ԵՄ անդամ 27 պետություններից 23-ը ՆԱՏՕ-ի անդամ են։

«Մենք չենք կարող շարունակել նախկինի պես՝ չափից դուրս ապավինելով Միացյալ Նահանգներին։ Մեզ անհրաժեշտ է շատ ավելի ուժեղ Եվրոպա՝ ավելի ուժեղ ՆԱՏՕ-ի կազմում», – հայտարարել է Ռյուտեն՝ իրավիճակը բնութագրելով որպես աննախադեպ վերափոխում, որը պայմանավորված է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի միջև սերտ համագործակցությամբ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031