Բաժիններ՝

Սաուդյան Արաբիայի շուրջն իրադրությունը վերահսկվում է. ՕՊԷՔ-ի ղեկավար

Սաուդյան Արաբիայի շուրջն իրադրությունը թագավորության նավթի ձեռնարկությունների վրա անօդաչուների գրոհից հետո ՕՊԷՔ-ի անհետաձգելի հանդիպման անցկացում չի պահանջում եւ գտնվում է վերահսկողության ներքո: Սեպտեմբերի 16-ին այս մասին հայտարարել է նավթի միջազգային կարտելի գլխավոր քարտուղար Մուհամեդ Բարքինդոն։

«(Սաուդյան Արաբիայի շուրջն) իրադրությունը խուճապ չի առաջացնում եւ ՕՊԷՔ-ի անդամ երկրների ոչ մի շտապ հանդիպում չի պահանջում դրա լուծման համար»,- փոխանցում է նրա խոսքն Al Arabiya հեռուստաալիքը: Գլխավոր քարտուղարի խոսքով՝ էր Ռիադը կապ է պահպանում ՕՊԷՔ-ի հետ, համակարգում է գործողությունները կազմակերպության հետ»: «Իրադրությունը գտնվում է վերահսկողության ներքո»,- ճշտել է Բարքինդոն, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս