Բաժիններ՝

Էր Ռիադը կարող է հաղթահարել նավթային օբյեկտների վրա գրոհների հետևանքները. Սաուդյան Արաբիայի թագավոր

Էր Ռիադն ի վիճակի է գլուխ հանել Saudi Aramco ընկերության ազգային նավթընկերության ձեռնարկությունների վրա վերջերս կատարված գրոհների հետեւանքներից, որոնք սպառնալիք են ոչ միայն երկրի տնտեսության, այլեւ ամբողջ համաշխարհային նավթաշուկայի համար: Այդ մասին, ինչպես հայտնել է Մամուլի սաուդյան գործակալությունը, սեպտեմբերի 17-ին հայտարարել է Սաուդյան Արաբիայի Սալման բեն Աբդել Ազիզ ալ Սաուդ թագավորը։

«Սաուդյան Արաբիան բավարար ուժեր ունի՝ հաղթահարելու վերջերս իրականացված ագրեսիայի հետեւանքները, որի թիրախում ոչ միայն թագավորության տնտեսությունն էր, այլեւ համաշխարհային նավթաշուկային եւ ամբողջ համաշխարհային տնտեսության կայունությանը վնաս հասցնելը»,-նշել է Սաուդյան Արաբիայի միապետը:

Սալման բեն Աբդել Ազիզ ալ Սաուդը նշել է, որ թագավորությունն «իր հողը եւ երկրի կենսականորեն կարեւոր օբյեկտները կպաշտպանի բոլոր սպառնալիքներից, որտեղից էլ որ դրանք լինեն», հաղորդել է ՏԱՍՍ-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս