Գյուլենի արտահանձնման հարցը կգնահատվի ամերիկյան արդարադատության կանոնների շրջանակներում:
Եգիպտոսի վարչապետ Շերիֆ Իսմայիլը կոչ է արել ամուսնական զույգերին սահմանափակվել երկու երեխայով` տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կարծիք է հայտնել, որ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին գերազանցում է անցյալի լեգենդներ Դիեգո Մարադոնային և Պելեին: Հռոմի 266-րդ պապը, ում 80-ամյակը կլրանա դեկտեմբերին, արգենտինական «Սան Լորենցո» ֆուտբոլային ակումբի երկրպագուն է: 2008թ. նա դարձել է Բուենոս Այրեսի թիմի երկրպագուների ակումբի պաշտոնական անդամ:
Իսրայելի խորհրդարանի` Կնեսետի Կրթության և սպորտի հանձնաժողովի նախագահ Յակով Մարգին հայտարարել է, որ հանձնաժողովը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը:
«Մարականա» մարզադաշում, որտեղ տեղի է ունենալու 2016թ. Օլիմպիական խաղերի բացման արարողությունը, պայթյուն է որոտացել:
«Ամենասարսափելին, ինչ արվել է, կրկին արվել է ամեն ինչ փողոցային բողոքի ակցիաների մարգինալացման համար: Հասարակության համար այլևս ակնհայտ է, որ այն ընդդիմությունը, որը կազմակերպում է փողոցային ակցիաներ, չի գնալու վճռական գործողությունների, այլ օգտագործելու է այդ փողոցային բողոքի ակցիաները բացառապես սեփական քաղաքական ռեյտինգի համար, որպես իշխանության հետ քաղաքական առևտրի գործիք»:
Կրեմլը կոչ է անում չչափազանցնել Ռուսաստանին ուղղված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորվման սպառնալիքը: Ինչպես հաղորդում է վկայակոչելով «Ռիա Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Հաստատվել է տեղեկությունը, որ Սիրիայում խոցված Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերին պատկանող «Մի-8» ուղղաթիռը կործանվել է, հայտնում է Reuters-ը:
«Ընդհանրապես տիկին Զախարովան զարմանալիորեն անտակտ տիկին է, և արտաքին քաղաքականության մեջ նրա ոճը պարզապես ապշեցուցիչ է: Օրինակ՝ Եվրոպայում յուրաքանչյուր ահաբեկչական ակտից հետո նա սպառնում է Եվրոպային, որ, եթե Եվրոպան չհամագործակցի Ռուսաստանի հետ, Եվրոպայում ավելի շատ են պայթյուններ իրականացվելու: Նա նույնիսկ չի թաքցնում, որ Մոսկվան կապ ունի այդ պայթյունների հետ և որոշակի ազդեցություն իսլամիստների գործունեության վրա»:
Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերն` ուղղված ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման նպատակով բանակցային գործընթացի առաջ մղմանը:
Թուրքիային անհրաժեշտ է իրականացնել անհրաժեշտ նախապայմանները, որպեսզի ԵՄ-ի հետ վիզային ազատականացումը տեղի ունենա, հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչ Մարտին Շեֆերը:
Կրեմլում ուշադրություն են դարձնում սպառնալիքներով լի այն հայտարարությանը, որն արել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը, սակայն դրանք չեն ազդի ահաբեկչության դեմ պայքարի ռուսական քաղաքականության վրա, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերին պատկանող «Մի-8» ուղղաթիռ է խոցվել Սիրիայի Իդլիբ նահանգում: Ինքնաթիռում գտնվող 5 մարդու ճակատագիրը պարզվում է, RIA Novosti-ին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:
Ստորագրվել է իրանական բնական գազը Վրաստան տարանցելու վերաբերյալ պայմանագիրը, հայտնում է ադրբեջանական APA գործակալության իրանական բյուրոն: Հաղորդվում է, որ ստորագրված պայմանագիրը գործելու է 4 ամիս: Ընդհանուր առմամբ, Իրանից Վրաստան է մատակարարվելու 40 միլիոն խմ գազ:
Ռուսական տնտեսությունը սեղմվում է «լայն ճակատով», վնասով են աշխատում տնտեսության գրեթե բոլոր ոլորտները, իսկ նավթային եկամուտների կորուստները սպառնում են մինչև տարեվերջ սպառել Պահուստային հիմնադրամի միջոցները, գրում է ռուսական РБК-ն:
Գերմանիայում ծագումով թուրք տասնյակ հազարավոր մարդիկ են դուրս եկել Քյոլնի փողոցներ` որպես աջակցության նշան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի:
Փրկարարները կարողացել են հասնել Կուզբասում «Ան-2» ինքնաթիռի կործանման վայր. ինքնաթիռն ամբողջությամբ այրվել է, ողջ մնացած մարդիկ չկան, RIA Novosti-ին հայտնել է Սիբիրի ավիացիոն որոնողա-փրկարարական կենտրոնի տնօրեն Վլադիմիր Պլոտնիկովը:
Ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորումը կոչ է արել իր կողմնակիցներին Ռուսաստանում ջիհադ իրականացնել: Այս մասին է վկայում YouTube-ում հրապարակված տեսահոլովալը, տեղեկացնում է Reuters-ը:
Ավելի քան 100 մերկ կանայք Քլիվլենդում մասնակցել են ընդդեմ ԱՄՆ նախագահի թեկնածու, քաղաքական գործիչ և միլիարդատեր Դոնալդ Թրամփի բողոքի ակցիային:
Բելգիայի նվազագույնը 520 իրավապահ է հոգեբանության աջակցություն ստանալու նպատակով օգնության դիմել այս տարվա մարտին Բրյուսելի ահաբեկչություններից հետո:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել երիտասարդությանը ծուլություն չդրսևորել, այլ զբաղվել հասարակական հանրօգուտ աշխատանքով կամ քաղաքականությամբ, որպեսզի ձևավորվի ավելի արդար հասարակություն:
Բրիտանական հատուկ ծառայությունները նվազագույնը 4 գործ են հետաքննում՝ կապված Միացյալ Թագավորությունում ահաբեկչությունների նախապատրաստման հետ՝ իսլամական ծայրահեղականության բռնկման ֆոնին:
Իրանի Մեշխեդ քաղաքի և Նախիջևանի միջև երկաթուղային ճանապարհը կգործարկվի այս տարվա աշնանը: Trend գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փակայինը:
ԱՄՆ Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը մնացել է Կոլորադո նահանգի Mining Exchange հյուրանոցի վերելակում:
Եթե Եվրոպա ներթափանցի ավելի քան 1 միլիոն փախստական, ապա նրանց թվում կլինեն ջիհադիստներ:
Ասսամ նահանգի հյուսիսում՝ երկրի արևելքում, խեղդվել է 29 մարդ, Օդիշա նահանգում կայծակի հարվածի հետևանքով մահացել է 27 մարդ, հայտնում են տեղի իշխանությունները:
«Երկու շաբաթ իշխանությունը թույլ է տալիս այդ ահաբեկիչների բացահայտ կողմնակիցներին՝ արգելափակել երթևեկությունը, ցույցեր կազմակերպել, երբ այդ նույն ահաբեկիչները սպանել են ոստիկանի: Ոչ մի քաղաքակիրթ երկրում ոստիկանի սպանությունից հետո ոչ մեկը և երբեք չի վարի բանակցություններ ահաբեկիչների հետ»:
Գործակալության տեղեկություններով՝ զինյալները գրոհել են Քիրկուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևմուտք գտնվող AB2 կայանը, ինչի հետևանքով սպանվել է կայանի 4 աշխատակից, 2-ը ծանր վնասվածք է ստացել:
Թուրքիայում մահապատիժ սահմանելու որոշումը կարող է ընդունվել համաժողովրդական հանրաքվեի արդյունքում:
BBC-ն անդրադարձել է երեկ Երևանի Ոստիկանության ՊՊԾ գնդում տեղի ունեցած իրադարձություններին, մասնավորապես՝ Ոստիկանության ներկայացուցչի սպանության փաստին: