
Մարին լե Պենը չի բացառել մասնակցությունը հաջորդ նախագահական ընտրություններին

Ֆրանսիայի «Ազգային միավորում» աջ կուսակցության առաջնորդ Մարին լե Պենը չի բացառել, որ կարող է մասնակցել Ֆրանսիայի 2022 թվականի նախագահական ընտրություններին։
«Մեր ճամբարը կընտրի նրան, ով բոլորից լավ կկարողանա հնարավորինս ավելի շատ ուժեր միավորել նախագահական ընտրություններում հաղթելու համար: Ես տեսնում եմ, որ շատերը հրաշք թեկնածուի են փնտրում, ես նրան դեռ չեմ տեսել: Բայց, հնարավոր է, նա կհայտնվի»,-ասել է լե Պենը BFMTV հեռուստաալիքի եթերում: «Բայց ամեն դեպքում ես ֆրանսիացիներին ասում եմ. «Եթե ոչ ոք չհայտնվի, ես միշտ այստեղ եմ, որպեսզի պաշտպանեմ իրենց շահերը»,-հավելել է նա:
Մարին լե Պենի կարծիքով, 2022 թվականի ընտրություններում պայքարելու է երկու տեսլական՝ գլոբալիստներինը եւ ազգայնականներինը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: