Բաժիններ՝

Պայթյուն է որոտացել Աֆղանստանի նախագահի նախընտրական հանրահավաքում. կան տասնյակ զոհվածներ

Աֆղանստանի նախագահի նախընտրական հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է 24, տուժել՝ 31 մարդ: Այդ մասին Twitter-ում հայտնել է 1TV հեռուստաալիքը:

Սեպտեմբերի 17-ին երկու պայթյուն է որոտացել Աֆղանստանի Փարվանի նահանգում՝ նախագահ Աշրաֆ Ղանիի ընտրական շտաբի կողմից նրա կողմնակիցների հավաքի անցկացման վայրից ոչ հեռու, ավելի վաղ հայտնել է ToLo News հեռուստաալիքը:

Ըստ նրա տեղեկատվության, պայթուցիկ սարքերը գործել են նախքան նախագահի ելույթի սկսվելը: Հեռուստաալիքը ճշտում է, որ Ղանին չի տուժել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30