Թրամփը հնարավոր է համարել ԱՄՆ-ի ռազմական պատասխանը Սաուդյան Արաբիայի դեմ գրոհին
Դոնալդ Թրամփը ԱՄՆ-ի ռազմական գործողությունները համարժեք պատասխան է համարում Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա դրոնների գրոհին: Այդ մասին նա լրագրողներին հայտարարել է Սպիտակ տանը։
Նրան հարցրել են՝ կարող է արդյոք ԱՄՆ-ի ուժային միջամտությունը, որը մարդկային զոհեր է ենթադրում, համամասնական պատասխան դառնալ Saudi Aramco-ի հետ կապված միջադեպին: Թրամփը հաստատական պատասխան է տվել, նշելով, որ անհրաժեշտ է ինչպես հարկն է պարզել տեղի ունեցածի հանգամանքները: Այդուհանդերձ, նախագահը հայտարարել է, որ համաձայն է պետքարտուղեր Մայքլ Փոմպեոյի հետ, որն ավելի վաղ Իրանին է մեղադրել այդ հարձակման մեջ: Ընդսմին նա ճշտել է, որ մոտ ժամանակներս Վաշինգտոնը «ստույգ կիմանա»՝ ով է կանգնած գրոհի հետեւում:
Ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, Թրամփը նաեւ հայտարարել է, որ ԱՄՆ-ը ցանկանում է խուսափել Իրանի հետ բախումից: «ԱՄՆ-ը ոչ մեկի հետ պատերազմ չի ցանկանում».- ասել է նա:
Ավելի վաղ ԱՄՆ-ի ղեկավարը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների կողմից պաշտպանություն չի խոստացել Սաուդյան Արաբիային: Սեպտեմբերի 14-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն Իրանի իշխանություններին մեղադրել է Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա գրոհներին մեղսակից լինելու մեջ: Սեպտեմբերի 15-ին ամերիկացի սենատոր Լինդսի Գրեմը (հանրապետական Հարավային Կարոլինայի նահանգից) առաջակել է ԱՄՆ-ի իշխանություններին՝ քննարկել Իրանի նավթային օբեյեկտներին հարվածներ հասցնելու հնարավորությունը՝ Սաուդյան Արաբիայի Saudi Aramco նավթընկերության ձեռնարկությունների վրա հարձակման պատճառով: Սեպտեմբերի լույս 14-ի գիշերը Saudi Aramco-ի՝ Սաուդյան Արաբիայի ազգային նավթըներության ձեռնարկությունները ենթարկվեցին դրոնների գրոհի:
Մասնավորապես, հարձակման է ենթարկվել աշխարհի խոշորագույն նավթավերամշակման համալիրը, որը գտնվում է երկրի արեւելքում: Դա հանգեցրել էՍաուդյան Արաբիայում նավթի հանույթի կիսով չափ կրճատման՝ օրական 5,7 միլիոն բարելով: Հարձակման պատասխանատվությունն ստանձնել են եմենցի հուսի ապստամբները, սակայն ԱՄՆ-ը կասկածում է նրանց մեղսակցությանը եւ պատահածի համար մեղադրել է Իրանի իշխանություններին: Թեհրանը ժխտում է այդ մեղադրանքները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: