ԱՄՆ Անկախության օրվա տոնակատարությունների ընթացքում տեղի ունեցած hրաձգnւթյան միջադեպերը 100 մարդու կյանք են խլել
ԱՄՆ Անկախության օրվա տոնակատարության երեք օրերի ընթացքում 100 մարդ զոհվել է, ևս 340-ը՝ ստացել հրազենային վնասվածքներ: Այս մասին հայտնում է Gun Violence Archive հասարակական կազմակերպությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Հուլիսի 4-ի հանգստյան օրերին տեղի է ունեցել զանգվածային հրաձգության գրեթե ռեկորդային թվով դեպք՝ 20: Նման բան չէր եղել 2021 թվականի ռեկորդային ցուցանիշից ի վեր: Հրաձգության հետևանքով վիրավորվածների կամ զոհվածների ընդհանուր թիվը հանգստյան օրերին կազմել է 100 զոհ, 340 տուժած», – ասված է կազմակերպության հաղորդագրության մեջ։
Gun Violence Archive-ը նշում է, որ տվյալները նախնական են և կարող են հետագայում փոխվել։

