
Saudi Aramco-ն վերսկսել է նավթի բեռնառաքումը հաճախորդներին. Reuters

Սաուդյան Արաբիայի Saudi Aramco նավթի-գազի պետական ընկերությունը հաճախորդներին հայտնել է իր նավթային օբյեկտների վրա գրոհներից հետո նավթի բեռնառաքումը վերսկսելու մասին: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ, որոնք ծանուցում են ստացել ընկերությունից:
«Saudi Aramco-ն մի քանի հաճախորդների տեղեկացրել է, որ սաուդյան նավթային օբյեկտների վրա սեպտեմբերի 14-ին ձեռնարկված գրոհների պատճառով ընդհատումներից հետո բեռնառաքումը վերականգնված է»,-գործակալությանը պատմել են երկու աղբյուր: Այն մասին, որ ներկայում բեռնառաքումներն իրականացվում են, ասված է նավթի մատակարարումների պլանավորման կենտրոնի (Oil Supply Planning and Scheduling, OSPAS) ծանուցման մեջ:
Երեք աղբյուր, ներառյալ մեկը, որն ստացել է ծանուցումը, գործակալությանը հայտնել են, որ իրենց նավթատար նավերում բեռնումն ընթանում է «նորմալ»: Սաուդյան Արաբիան, որը նավթի խոշորագույն արտահանողն է եւ դրա երեք խոշորագույն արտադրողներից մեկը, իր նավթային օբյեկտների վրա շաբաթ օրվա գրոհից հեկտո հայտարարել է, որ նավթի արտադրությունը կրճատվել է ավելի քան կրկնակի՝ օրական 5,7 մլն բարելով:
Wall Street Journal թերթը, վկայակոչելով սաուդցի պաշտոնյաների, հայտնել է, որ երկիրը մտադիր է մինչեւ սեպտեմբերի 16-ը մեկ երրորդով վերականգնել նավթի արդյունահանումը, որը խաթարվել է դրոնների գրոհի հետեւանքով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: