Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը էներգիայի արտադրության առաջատարն է դարձել
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 16-ին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները դարձել է «էներգիայի թիվ մեկ արտադրողն աշխարհում»։ «Քանի որ վերջին մի քանի տարվա ընթացքում մենք մեծ հաջողությունների ենք հասել ներգետիկայի բնագավառում «…», մենք էներգիայի զուտ արտահանող ենք, իսկ այժմ էներգիայի թիվ մեկ արտահանողն ենք աշխարհում»,-գրել նա Twitter-ի իր ջում:
Թրամփը նաեւ նշել է, որ ԱՄՆ-ը նավթի ու գազի կարիք չունի Մերձավոր Արեւելքից: «Իրականում մենք այնտեղ շատ քիչ լցանավեր ունենք, բայց մենք կօգնենք մեր դաշնակիցներին»,-նշել է նա:
Ինչպես սեպտեմբերի 12-ին հայտարարել է ԱՄՆ-ի էներգետիկայի նախարար Ռիք Փերին, Միացյալ Նահանգները մինչեւ ընթացիկ տարվա վերջը կկարողանա հեղուկացված բնական գազի արտահանման ներուժը 2018 թվականի վերջի համեմատությամբ 150 տոկոսով բարձրացնել նոր նախագծի շնորհիվ: Նա նաեւ հավելել է, որ ԱՄՆ-ը հաջորդ տարի Միացյալ Նահանգների 34-րդ նախագահ Դուայթ Էյզենհաուրի (1953-1961 թթ.) ժամանակներից ի վեր առաջին անգամ «կդառնա էներգապաշարների զուտ արտահանող», հաղորդելէ ՏԱՍՍ-ը: