Ինձ թվում է՝ դուք էլ էիք ուզում, որ ես դառնամ վարչապետ. Սամվել Կարապետյանը՝ լրագրողներին

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԱԺ-ում իրենց լիազորություններին՝ նշեց.

«Եթե օրենքները Հայաստանի շահին դեմ չլինեն… Ի շահ Հայաստանի՝ ցանկացած հարցի մենք նորմալ ենք նայում: Մենք ամեն ինչ անելու ենք ի շահ Հայաստանի և հայ ժողովրդի»:

Հակադարձմանը՝ եթե անգամ օրենսդրական փոփոխությունների և նախագծերի հեղինակը լինի իշխանությո՞ւնը, Կարապետյանն արձագանքեց.

«Ես կասկածում եմ, որ իշխանությունը կունենա այդպիսի առաջարկ: Կտեսնենք»:

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է, թե ո՞ր փուլում է Ռուսաստանին Հայաստանի դեմ սահմանափակումները մեղմելու առաջարկով դիմելը խոստման կատարումը, նա ասաց, որ բոլոր ընդդիմադիր ուժերով միասին են դիմելու:

«Դրա համար էլ, երբ առաջին հավաքը կլինի, մենք այդ քայլին կգնանք»:

Իսկ թե երբ է դա նախատեսվում, թե՞ ընդունել եք ընտրության արդյունքները՝ հարցին ի պատասխան՝ Սամվել Կարապետյանը նշեց.

«Ընտրությունների արդյունքները չընդունելը միայն փողոցով չի լինում»:

Արդյո՞ք մանդատները վերցնելն իրենց գաղտնի պլանի մաս էր, Սամվել Կարապետյանն ասաց.

«Մեր գաղտնի պլանի մեջ դա էլ էր մտնում, և այլ քայլեր էլ էին մտնում: Մենք հրապարակեցինք 5 քայլ, հաջորդ քայլերը՝ հաջորդ անգամ»:

Այս համատեքստում նա իրեն հարց տվող լրագրողին կեսկատակ-կեսլուրջ ասաց, որ նա ևս ուզում էր, որ ինքը դառնա վարչապետ:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031