ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը փետրվարի 26-ին քվեարկել է Մեքսիկայի հետ սահմանին արտակարգ դրության (ԱԴ) ռեժիմը չեղյալ հայտարարելու բանաձեւի ընդունման օգտին: Ստորին
Նիգերիայի գործող նախագահ Մոհամադու Բուխարին՝ «Համընդհանուր առաջադիմական կոնգրես» կուսակցությունից, հաղթանակ է տարել երկրում կայացած նախագահական ընտրություններում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի՝ պատմության մեջ երկրորդ հանդիպումը կկայանա փետրվարի 27-ին Հանոյում:
Ամերիկացիների մեծամասնությունը կարծում է, որ աշխարհում իրենց երկրի նկատմամբ վերաբերմունքն ընդհանուր առմամբ բարյացակամ է, բայց ահա երկրի նախագահ Դոնալդ Թրամփը հարգանք չի վայելում մյուս պետությունների ղեկավարների շրջանում:
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի հստակացումը, որ Թուրքիայի եւ Իրանի հետ Սիրիայում միացյալ զինվորական գործողություններ կատարելու ծրագրեր գոյություն չունեն, ըստ էության միտում ունի զսպելու Անկարայի նկրտումները: Խնդիրը ուղղակիորեն վերաբերում է սիրիական ճգնաժամի սկզբից ի վեր Անկարայի հանկերգած անվտանգության գոտու ստեղծման առաջադրանքին:
Ֆիլիպիններում կարմրուկի դեպքերի հետևանքով մահացել է առնվազն 203 մարդ:
«Վերջին ժամանակահատվածը ցույց է տալիս, որ հայ հասարակության պահանջներն ու ձգտումներն ավելի մեծ են, և միակենտրոն արտաքին քաղաքականությունը չի գոհացնում հասարակության որոշ հատվածին»:
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ երկրի նախագահ Հասան Ռոուհանին դեռ չի ընդունել ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆիի հրաժարականը:
Լիտվայի շրջաններից մեկում որսորդը, նշան բռնելով կուղբի վրա, պատահաբար կրակել է տասնմեկամյա տղայի վրա:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Վիետնամի մայրաքաղաք Հանոյ, որտեղ երկրորդ հանդիպումը կունենա Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը խոստացել է բրիտանացի պատգամավորներին, որ նրանք հնարավորություն կունենան քվեարկել Brexit-ի շուրջ բանակցությունների հետաձգման օգտին, եթե Եվրամիության հետ գործարքը չբավարարի նրանց:
ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը Հանոյ է ժամանել Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի երկրորդ հանդիպման նախաշեմին:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը երեխաների նկատմամբ բռնության մեջ մեղավոր ճանաչված ավստրալացի կարդինալ Ջորջ Փելլին ժամանակավորապես հեռացրել է իր բոլոր պարտականությունների կատարումից եւ անչափահասների հետ ամեն տեսակ շփումներից:
«Կառավարությունը պետք է առավելագույնն անի, որպեսզի նման խնդիրների մենք չբախվենք, և ամբողջ գումարն առավելագույն արդյունավետությամբ ու ըստ նպատակի օգտագործվի»։
Եվրամիությունը կոչ է անում Հնդկաստանին եւ Պակիստանին՝ զսպվածություն դրսեւորել եւ թույլ չտալ լարվածության սաստկացում:
Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում են հանդիպում անցկացնել մարտին՝ քննարկելու ամերիկա-հյուսիսկորեական երկրորդ գագաթնաժողովի արդյունքները:
Ուկրաինայի նախագահի պաշտոնի թեկնածու, «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն հայտարարել է պետության ղեկավար Պյոտր Պորոշենկոյի պաշտոնազրկման ընթացակարգ սկսելու մասին՝ բանակում ընդգրկուն հափշտակումների՝ հրապարակված լրագրողական հետաքննությունից հետո։
Երուսաղեմի շրջանային դատարանը 11 տարվա ազատազրկման դատապարտեց Իսրայելի Էներգետիկայի եւ ազգային ենթակառուցվածքների նախկին նախարար Գոնեն Սեգեւին, որն իրեն մեղավոր է ճանաչել լրտեսության մեջ:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի պաշտոնաթող լինելու մտադրությունը մեկնաբանել է «ճամփադ բաց է» բառերով եւ խոստացել է թույլ չտալ, որ իրանցիների մոտ միջուկային զենք հայտնվի։
Կորեայի Հանրապետության վարչակազմը նշանակալի առաջընթաց է ակնկալում ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի ղեկավարների Հանոյի գագաթնաժողովից:
Times-ը պատմում է, որ Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը տեղի է տվել իր կուսակցության ազդեցիկ անդամների հորդորներին եւ պաշտոնապես հայտարարել Brexit-ի շուրջ կրկնական հանրաքվեի անցկացման գաղափարը պաշտպանելու մասին:
Կարդինալ Ջորջ Փելլը մեղավոր է ճանաչվել Ավստրալիայում սեռական հանցագործությունների մեջ:
Չինական պատվիրակության մի մասը մնացել է Վաշիգտոնում՝ շարունակելու երկկողմ առեւտրական բանակցությունները փորձագետների մակարդակով:
Հնդկաստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները փետրվարի 26-ի առավոտյան հարված են հասցրել ահաբեկիչների ճամբարին վերահսկման գծի՝ վիճելի Քաշմիրում Հնդկաստանը եւ Պակիստանը բաժանող փաստական սահմանի շրջանում:
Հանոյի մշակույթի եւ բարեկամության պալատի շենքում տեղավորված միջազգային մամուլի կենտրոնը փետրվարի 26-ին սկսել է աշխատանքը ԱՄՆ-ԿԺԴՀ գագաթնաժողովի լուսաբանման համար:
Իրանի խորհրդարանի անդամների մեծամասնությունը Իրանի նախագահ Հասան Ռոուհանիին ուղղված նամակ են ստորագրել Ջավադ Զարիֆին ԱԳ նախարարի պաշտոնում թողնելու խնդրանքով:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ԱՄՆ-ի իշխանություններին մեղադրել է Լատինական Ամերիկայում պատերազմ կազմակերպելու փորձի մեջ:
Վենեսուելայի Ազգային ասամբլեայի ղեկավար Խուան Գուայդոն, որն իրեն նախագահ է հռչակել, մտադիր է Կոլումբիայից հայրենիք վերադառնալ այս շաբաթ:
ԱՄՆ-ը չի փոխի քաղաքականությունն Իրանի նկատմամբ, անկախ այն բանից՝ պաշտոնաթող կլինի արդյոք այդ երկրի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը:
Կուբայի ավելի քան 6,81 միլիոն քաղաքացիներ են քվեարկել կարիբյան երկրի նոր սահմանադրության հաստատման օգտին, նրանք կազմում է ցուցակի բոլոր ընտրողների 73,3 տոկոսը: