Բելգիայի ՊՆ-ն եվրոպացի առաջնորդներին կոչ է արել չբարկացնել Թրամփին. Politico
Եվրոպան դեռ մոտ 10 տարի ԱՄՆ-ի պաշտպանության կարիքն ունի, և եվրոպական ՆԱՏՕ-ի երկրների առաջնորդները պետք է լինեն դիվանագիտորեն զգույշ, որպեսզի չվանեն ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփին։ Այս մասին Politico թերթին հայտարարել է Բելգիայի պաշտպանության նախարար Թեո Ֆրանկենը։
Նրա խոսքով՝ Եվրամիությունը դեռևս հեռու է ԱՄՆ-ի մշտական օգնության առանց իրեն պաշտպանելու պատրաստակամությունից, ուստի եվրոպացիներին «անհրաժեշտ է, որ ամերիկացիները մնան իրենց կողքին»։ Նախարարի գնահատմամբ՝ ռազմական ներուժը մեծացնելու համար Եվրոպային կպահանջվի «հինգից տասը տարի», ինչին ներկայումս նպաստում են ԱՄՆ-ը։
Ինչպես նշել է բելգիական պաշտպանական գերատեսչության ղեկավարը, այժմ ամենակարևորը Թրամփին չբարկացնելն է։ «Մեզ պետք են ամերիկացիները, պետք է լինել դիվանագիտորեն զգույշ, լսել, թե ինչ են նրանք ասում, փորձել լինել զիջող», – կարծում է նա։
Ֆրանկենը զգուշացրել է Եվրոպայի առաջնորդներին ԵՄ ծրագրի շրջանակում սպառազինության մատակարարման պայմանագրերում նախապատվություն չտալ տեղական պաշտպանական ընկերություններին՝ նման քայլը որակելով «բացարձակապես հովանավորչական»։
Վերջին շրջանում Թրամփը խիստ քննադատության էր ենթարկում Եվրոպայի դաշնակիցներին՝ Իրանի դեմ պատերազմին միանալուց հրաժարվելու համար։ ԵՄ բոլոր երկրները հրաժարվել էին մասնակցել մարտական գործողություններին՝ ԱՄՆ-ի կողմից իսլամական հանրապետության դեմ։ Ի պատասխան՝ Միացյալ Նահանգների նախագահը եվրոպացի դաշնակիցներին անվանել էր վախկոտներ և խոստացել «հիշել դա»։ Նա նաև քննադատել էր ՆԱՏՕ-ին՝ դաշինքն անվանելով «թղթե վագր»։

