ԵՄ 2028-2034 թթ. ռազմական բյուջեն կգերազանցի 200 միլիարդ եվրոն. ֆոն դեր Լայեն
Եվրամիության 2028-2034 թվականների յոթնամյա բյուջեում ռազմական հատկացումները կգերազանցեն 200 միլիարդ եվրոն։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Անկարայում ելույթ ունենալով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում կայացած Պաշտպանական արդյունաբերության համաժողովում։
«ԵՄ նոր բազմամյա բյուջեն կներառի 131 միլիարդ եվրոյի հատկացումներ ռազմական հնարավորությունների համար և 71 միլիարդ եվրո ռազմական շարժունակության համար (խմբ.՝ ճանապարհների, կամուրջների և թունելների արդիականացում՝ ռազմական բեռների և ծանր ռազմական տեխնիկայի տեղափոխման համար)», – ֆոն դեր Լայենի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։
Նա նաև հիշեցրել է Եվրամիության պետությունների ռազմական ծախսերի աջակցման ԵՄ ծրագրերը, որոնք, նրա կարծիքով, մինչև 2030 թվականը կարող են ներգրավել մինչև 950 միլիարդ եվրո ամբողջ միավորման ռազմական կարիքների համար։
ԵՄ 2028-2034 թվականների յոթնամյա բյուջեն կդառնա առաջինը միավորման պատմության մեջ՝ ռազմական ծախսերի այդքան զգալի ծավալով:

