Բաժիններ՝

Թբիլիսիում բելառուսական արտադրանքի ցուցահանդես է բացվել

Թբիլիսիի «Էքսպո Ջորջիա» ցուցահանդեսային համալիրում մարտի 21-ին անցկացվում է «Արտադրված է Բելառուսում» (made in Belarus) բելառուսական արտադրանքի ցուցահանդեսը, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:

Ինչպես հայտնել է Վրաստանի Հանրային հեռուստատեսությունը, ցուցահանդեսը, որը կազմակերպել են Վրաստանի եւ Բելառուսի Առեւտրաարդյունաբերական պալատները, բացել են Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն եւ Բելառուսի փոխվարչապետ Միխայիլ Ռուսիյը:

Միջոցառման շրջանակներում իրենց արտադրանքն ու ծառայություններն են ներկայացրել 70-ից ավելի բելառուսական ընկերություններ, որոնց մի մասն արդեն ներկա է վրացական շուկայում:

Ցուցահանդեսում ներկայացված ընկերությունների գործունեության ոլորտներն են՝ նավթաքիմիական արդյունաբերությունը, դեղագործական արտադրանքը եւ բժշկական ծառայությունները, շինարարական նյութերը եւ ենթակառուցվածքը, գյուղատնտեսությունը եւ սննդամթերքը, ինչպես նաեւ սպասարկման ոլորտն ու կրթությունը:

«Բելառուսից Վրաստան 15 ընկերությունների այցն ընդգծում է, որ մեր տնտեսական կապերը շատ մեծ ներուժ ունեն»,-ցուցահանդեսի բացմանը հայտարարել է Մամուկա Բախտաձեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031