Բաժիններ՝

Քաբուլում առնվազն վեց մարդ է զոհվել պայթյունից, կան տասնյակ վիրավորներ

Քաբուլում առնվազն վեց մարդ է զոհվել Նովրուզի տոնակատարության ժամանակ տեղի ունեցած պայթյունից, վիրավորների թիվը հասնում է 23-ի: Այդ մասին հայտնել է 1TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով Աֆղանստանի առողջապահության նախարարության տվյալները:

Տեղական ԶԼՄ-ները մարտի 21-ին հայտնել են Քաբուլի Կարտ-ե Սախի շրջանում տեղի ունեցած պայթյունի մասին, որտեղ մարդիկ սկսել էին հավաքվել գարնան գալն ու նոր տարին՝ Նովրուզը, տոնելու համար: Ականատեսների խոսքով՝ պայթյունը կարող էր կապված լինել հրթիռակոծման հետ: «Պաժվակ» գործակալությունն, իր հերթին, հայտնել է շրջանի վրա արձակված երեք հրթիռի մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031