Աթաթուրքին «Անգլիայի լրտես» անվանած ուսուցչին մեղադրանք է առաջադրվել
Թուրքիայում դպրոցի ուսուցիչի դեմ քրեական գործ է հարուցվել: Նա մեղադրվում է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի անձը վիրավորելու մեջ: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Նշվում է, որ միջնակարգ դպրոցում աշխատող ուսուցիչը ուսուցչանոցում Աթաթուրքի հասցեին հետևյալ արտահայտությունն է արել.
«Աթաթուրքն աթեիստ է, Անգլիայի լրտես: Հայրը հայտնի է, թե ով է, սակայն հայտնի չէ, թե ով է նրա պապը: Աթաթուրքը թուրք բնակչությանը, որպեսզի կարողանա Սալոնիկից տեղափոխել Թուրքիա, կղզիները տվել է Հունաստանին: Նրա մասին օրենքը, երբ դուրս գա, կտեսնեք, թե ով է եղել նա»:
Ուսուցիչներից մեկը, լսելով այդ խոսքերը, բողոքել է ազգային կրթության վարչությանը և դիմել դատախազություն:
Հարցաքննության ժամանակ, սակայն, մեղադրվող ուսուցիչը հերքել է այդ խոսքերը և ասել, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում: Նրան տեղափոխել են այլ դպրոց: