Հայաստանը քայլեր է ձեռնարկում Ադրբեջանում պահվող հայ գերու վերադարձի հետ կապված. ԱԳՆ խոսնակ

Հայ-ադրբեջանական սահմանը հատած ու հակառակորդի մոտ հայտնված Կարեն Ղազարյանի հայրենիք վերադարձնելու հետ կապված շարունակվում են աշխատանքներ իրականացվել: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Մենք հետևողական ենք և ձեռնարկելու ենք բոլոր քայլերը, որպեսզի ապահովենք մեր քաղաքացու մարդու իրավունքները և ազատությունը, ինչպես նաև վերադարձը հայրենիք: Այս առումով քայլեր ձեռնարկվում են, բայց որևէ բան չեմ կարող ասել: Երբ դրանք արդեն մտնեն հրապարակային փուլ, մենք տեղյակ կպահենք»,-ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031