Մարտի 29-ին Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը կլինեն Վիեննայում

Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան Դեր Բելենը մարտի 29-ին Վիեննայում առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այդ մասին, «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Ավստրիայի նախագահի մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել էին, որ աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բանակցությունները կազմակերպելու ուղղությամբ:

Երևանը և Բաքուն, սակայն, առայժմ չեն հստակեցնում` արդյո՞ք հենց Վիեննայում են կայանալու երկկողմ բանակցությունները, թե՞՝ ոչ:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031