Էրդողանն իր նկարով հեռախոսի պատյան է օգտագործում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բջջային հեռախոսը հայտնվել է թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։
Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Նախօրեին Էրդողանն Անկարայում կայացած միջոցառումներից մեկի ժամանակ բջջային հեռախոսով զրույց է ունեցել։
Տեսախցիկներն արձանագրել են, որ նրա բջջային հեռախոսի պատյանի վրա պատկերված է եղել հենց իր նկարը։
Թուրքական որոշ լրատվամիջոցներ սույն փաստը որակում են որպես նախընտրական քարոզարշավի գործիք, քանի որ Թուրքիայում մարտի 31-ին անցկավելու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։