Բաժիններ՝

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Թբիլիսիում հանդիպում է անցկացրել Վրաստանի վարչապետի հետ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը եւ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն մարտի 24-ին Թբիլիսիում կայացած հանդիպմանը քննարկել են դաշինքում երկրի ինտեգրացման եւ այդ ուղղությամբ համագործակցության խորացման հարցերը:

Այդ մասին հայտնել է Վրաստանի Հանրային հեռուստատեսությունը, որը կադրեր է ցուցադրել աշխատանքային ընթրիքից, որը կառավարության ղեկավարի կողմից կազմակերպվել էր գլխավոր քարտուղարի այցի առթիվ:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են ՆԱՏՕ-ում եւ Եվրամիությունում երկրի ինտեգրացման գործընթացը, այդ ուղղությամբ Վրաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքը»,- հայտնել է հեռուստաալիքը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Թբիլիսի է ժամանել կիրակի երեկոյան: Վրաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Լելա Չիկովանին հայտարարել է, որ մարտի 25-ին Ստոլտենբերգը, Բախտաձեն եւ պաշտպանության նախարար Լեւան Իզորիան կայցելեն Կրծանիսի ՆԱՏՕ-Վրաստան Ուսուցման եւ գնահատման համատեղ կենտրոն, որտեղ մարտի 18-ից ընթանում են NATO – Georgia Exercise 2019 Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս