Բաժիններ՝

Իրաքում լաստանավի խորտակման զոհերի թիվը հասել է 96-ի. INA

Իրաքի Մոսուլ քաղաքում լաստանավի խորտակման զոհ է դարձել 96 մարդ: Այդ մասին հայտնել է INA գործակալությունը՝ վկայակոչելով Նայնավայի նահանգի անվտանգության մարմինների մի աղբյուր:

«Տուրիստական լաստանավի խորտակման զոհերի թիվը հասել է 96-ի, եւս ութ մարդ համարվում է անհայտ կորած, փրկարարական բրիգադները շարունակում են նրանց որոնումները»,- հայտարարել է աղբյուրը:

Մարտի 22-ի առավոտյան երկրի նախագահ Բարհամ Սալեհը ժամանել է Մոսուլ, որտեղ դիտել է ողբերգության վայրը, ինչից հետո պետք է խորհրդակցություն անցկացնի դատական, օրենսդիր եւ գործադիր իշխանությունների ներկայացուցիչների հետ՝ տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, գրել է Baghdadtoday.news-ը:

Մարտի 21-ին Իրաքի վարչապետ Ադել Աբդ ալ Մահդին նույնպես այցելել է լաստանավի խորտակման վայր, որտեղ եռօրյա սուգ է հայտարարել զոհվածների հիշատակին:

Տուրիստական լաստանավը Տիգրիս գետում շրջվել է ալ Գաբաթի շրջանի մոտ՝ Մոսուլում: Անվտանգության ուժերի աղբյուրը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ նախնական տվյալներով՝ լաստանավի խորտակման պատճառ է դարձել գերբեռնվածությունը եւ գետում ջրի մակարդակի բարձրացումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս