
Իրանում առնվազն 11 մարդ է զոհվել հեղեղման հետևանքով

Հեղեղումների հետեւանքով առնվազն 11 մարդ է զոհվել եւ 35-ը՝ տուժել Իրանի հարավ – արեւմուտքի Շիրազ քաղաքում: Այդ մասին հայտնել էIRNA գործակալությունը՝ վկայակոչելով երկրի արտակարգ իրավիճակների վարչության ղեկավար Փիրհոսեյն Քոլիվանդին:
«Հեղեղումը, որը ոչնչացրել Է Շիրազի «Ղուրանի դարպասներ» հյուսիսային մուտքը, հանգեցրել է առնվազն 11 հոգու մահվան, 35 մարդ տուժել է»,- մեջբերում է անում գործակալությունը Քոլիվանդի խոսքից: Նա նաեւ հայտնել է, որ պատահարի վայր են ուղարկվել շտապ օգնության ավտոմեքենաներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: