Դավիթ Տոնոյանն ու Անջեյ Կասպրշիկը քննարկել են արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակը

Մարտի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկին:

Հանդիպման ընթացքում քննարկվել է արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը: ՀՀ պաշտպանության նախարարը դեսպանին, մասնավորապես, տեղեկացրել է վերջին շրջանի օպերատիվ իրավիճակի և հնարավոր զարգացումների մասին:

Դեսպան Կասպիչիկն իր հերթին Դավիթ Տոնոյանին իրազեկել է բանակցային գործընթացի առաջիկա օրակարգային խնդիրների վերաբերյալ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031