Բաժիններ՝

Վրաստանի ընդդիմությունը Սահակաշվիլիի կնոջ թեկնածությունն առաջադրեց Զուգդիդի քաղաքապետի պաշտոնում

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կինը՝ Սանդրա Ռուլովսը, մտադիր է մայիսին որպես թեկնածու մասնակցել Զուգդիդի՝ Վրաստանի արեւմուտքում գտնվող Սամեգրելո-Վերին Սվանեթի երկրամասի վարչական կենտրոնի քաղաքապետի արտահերթ ընտրություններին։ Զուգդիդի քաղաքապետի պաշտոնի համար նրա թեկնածությունը մարտի 22-ին առաջադրել է «Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր միավորումը:

«Մենք վստահ ենք Զուգդիդի քաղաքապետի առաջիկա ընտրություններում Սանդրա Ռուլովսի անվերապահ հաղթանակին, եթե ընտրությունները չկեղծվեն իշխանությունների կողմից»,-ճեպազրույցում հայտարարել է «Ուժը միասնության մեջ է» միավորման առաջնորդ Գրիգոլ Վաշաձեն:
2016 թվականին կայացած խորհրդարանական ընտրություններում Ռուլովսը Զուգդիդի շրջանում իր թեկնածությունն առաջադրել էր «Միասնական ազգային շարժում» նախկին իշխող կուսակցությունից, սակայն ընտրությունների երկրորդ փուլում հանեց իր թեկնածությունը՝ իր որոշումը բացատրելով իշխանությունների կողմից քվեարկության առաջին փուլի արդյունքների կեղծմամբ:
Զուգդիդի քաղաքապետի պաշտոնը թափուր է մնում 2018 թվականի աշնանից, երբ նախկին քաղաքագլուխը՝ Լաշա Գոգիան, իրավապահ մարմինների կողմից ձերբակալվեց կաշառք ստանալու մեղադրանքով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031