«Թուրքիան «շախ է անում»». Արմեն Պետրոսյան

Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Թուրքիան «շախ է անում».

ԱՄՆ գործող վարչակազմի կողմից միջազգային իրավունքի նորմերով «բռնակցում» ճանաչված Գոլանի բարձունքներում Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու թեման դարձյալ լավագույնս օգտագործվում է Թուրքիայի կողմից:

Այդ երկրում ընթացող նախընտրական շրջանում առնվազն 3 արտաքին հիմնախնդիրներ՝ իսրայելապաղեստինյան հակամարտության, Նոր Զելանդիայի ահաբեկչության, Գոլանի բարձունքների թեմաները Ռ.Թ. Էրդողանի համար քարոզչական ընծա էին՝ հատապես համամուսուլմանական հավակնությունները հերթական անգամ դրսևորելու առումով:

Իսկ Գոլանի բարձունքների վերաբերյալ Անկարայի բավական կոշտ արձագանքը, ինչպես նաև Էրդողանի շուրթերով հայտարարված՝ ՄԱԿ-ում խնդրի բարձրացման հնարավորությունը կարևոր հաղթաթուղթ է Թուրքիայի համար սիրիական հակամարտության շրջանակներում մի շարք կարևոր խնդիրներ լուծելու տեսանկյունից:

1. Նախ Թուրքիան հայտնի ասույթի բովանդակությանը համապատասխան՝ «Հռոմի պապից ավելի կաթոլիկ գտնվելու» տրամաբանությամբ, փաստացի ունենալով ոչ բարեկամական հարաբերություններ Դամասկոսի հետ, առավել առարկայական քայլեր է իրականացնում ի աջակցություն Սիրիայի, քան, ասենք, անգամ Բաշար ալ-Ասադի վարչակարգի դաշնակիցները:

2. Նման կերպ, հատկապես հաշվի առնելով Իսրայելի գործոնը, կրկին վերահաստատում է մուսուլմանական աշխարհում սեփական հավակնություններն՝ ընդ որում բոլոր հնարավոր ճակատներում:

3. Չափազանց կարևոր է այն իրողությունը, որ Սիրիայի համար նման զգացական թեմայի շահարկմամբ՝ Անկարան կարող է դրականորեն է ազդել այդ երկրի բնակչության տարբեր շերտերի վրա: Այս ուղղությունը հատկապես առարկայական է այն առումով, որ ճգնաժամի ողջ ընթացքում Թուրքիան տարածաշրջանի մի շարք արաբական երկրների և արևմտյան պետությունների հետ միասին թշնամու կերպար էր ստացել սիրիական հասարակության ընկալումներում»:

Թուրքիան «շախ է անում»ԱՄՆ գործող վարչակազմի կողմից միջազգային իրավունքի նորմերով «բռնակցում» ճանաչված Գոլանի…

Gepostet von Armen Petrosyan am Montag, 25. März 2019

Տեսանյութեր

Լրահոս