Ռուսաստանն արգելել է թուրքական տանձի ներմուծումը

Ռուսաստանի Դաշնության՝ Գյուղատնտեսական վերահսկողության ծառայությունը՝ «Ռոսսելխոզնադզորը» արգելել է երրորդ երկրներից թուրքական տանձի  ներկրումը երկիրը։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Գերատեսչության կողմից կատարված հայտարարության մեջ մասնավորապես ասված է․ «Պատժամիջոցների ցանկում ընդգրկված ապրանքների՝ Ռուսաստան ներմուծումը կանխելու նպատակով 2019թ․ մարտի 28-ից սկսած թուրքական ծագման տանձի՝ Բելոռուսիայի տարածքով ներմուծումը ՌԴ արգելվում է»։

Հավելենք, որ ավելի վաղ «Ռոսսելխոզնադզորն» արգելել էր նաև Բելոռուսիայի տարածքով թուրքական խնձորի ներմուծումը Ռուսաստան։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031