Թուրքիայի կործանիչները հետապնդել են Հունաստանի վարչապետի ուղղաթիռին

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ Թուրքիայի զինված ուժերին պատկանող կործանիչները հետապանդել են իրեն, երբ ինքը մարտի 25-ին ուղղաթիռով մեկնում էր Էգեյան ծովի Ագատոիսիոն կղզի, որտեղ պետք է Հունաստանի անկախության օրվա կապակցությամբ միջոցառումներ անցկացվեին։

Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

«Քիչ առաջ պատիվ ունեցա ընդունելության արժանանալ թուրքական ավիացիայի կողմից։ Հավանաբար նրանք նույնպես ցանկանում էին մասնակցել մեր ազգային տոնին։ Նրանք ստիպեցին, որ իմ ուղղաթիռը ցածր բարձրության վրա մանևրի»,- կղզի հասնելուն պես հայտարարել է Ցիպրասը:

Հունաստանի վարչապետը Թուրքիային կոչ է արել զուր տեղը վառելիք չծախսել:

Հիշեցնենք, որ Թուրքիայի և Հունաստանի միջև լուրջ հակասություններ կան ոչ միայն Կիպրոսի հիմնախնդրի շուրջ, այլև Էգեյան ծովի մի շարք կղզիների պատկանելիության շուրջ։ Թուրքական ուժերը հաճախակի են դիմում սադրանքների Էգեյան ծովում՝ դրանով իսկ փսրձելով ճնշում գործադրել պաշտոնական Աթենքի վրա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031