Բաժիններ՝

Վրաստանը կշարունակի ՆԱՏՕ-ին անդամագրվելու քաղաքականությունը. Զուրաբիշվիլի

Վրաստանը կշարունակի ՆԱՏՕ-ին ինտեգրվելու գործընթացը, ինչպես նաեւ երկրում ժողովրդավարության զարգացման ու անվտանգության ուժեղացման քաղաքականությունը: Այդ մասին, ինչպես հայտնել է «Իմեդի» թբիլիսյան հեռուստաալիքը, մարտի 28-ին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

«Վրաստանի նպատակը ՆԱՏՕ-ին անդամակցելն է, մենք կշարունակենք ակտիվ քայլեր անել դաշինքին երկրի ինտեգրացման, ժողովրդավարության եւ անվտանգության ուժեղացման ուղղությամբ:

ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի քաղաքականությունն ուղղված չէ որեւիցե այլ երկրի դեմ»,-նշել է նա՝ ելույթ ունենալով Թբիլիսիի մերձակա Կրծանիսի ՆԱՏՕ-Վրաստան Ուսուցման եւ գնահատման համատեղ կենտրոնում (JTEC), որտեղ մարտի 18-ից մինչեւ 29-ն անցկացվում են NATO – Georgia Exercise 2019 հրամանատարաշտաբային զորավարժությունները:

Նրա խոսքով՝ «ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրացումը կոչված է նպատելու երկրի անվտանգությանն ու տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»: Մարտի 27-ին սկսվել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի պատվիրակության երկօրյա այցը Թբիլիսի՝ կոմիտեի նախագահ ավիացիայի մարշալ Սթյուարթ Փիչի ղեկավարությամբ: Նրա հետ հանդիպմանը ներկա են եղել նաեւ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն եւ պաշտպանության նախարար Լեւան Իզորիան, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս