Ադրբեջանը Բելառուսից գնել է «Լեկտոր» հրետանային կրակի կառավարման համակարգեր․ Azeridefence. Razminfo
Razminfo-ն գրում է. Ադրբեջանում մարտի կեսերին անցկացված զորավարժությունների ընթացքում կիրառվել են բելառուսական «ԱԳԱՏ-կառավարման համակարգեր» ընկերության արտադրած 7A0917 «Լեկտոր» հրետանային կրակի կառավարման համակարգեր։
Այս մասին գրում է ադրբեջանական «Ազերիդիֆենս» մասնագիտացված կայքը։ Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ Ադրբեջանը Բելառուսից այս համակարգերը գնել է այս տարվա փետրվարին՝ Աբու Դաբիում կայացած IDEX-2019 ցուցահանդեսից հետո։
Աղբյուրը ներկայացրել է մեկ կադր զորավարժության ընթացքից, որտեղ երևում են բելառուսական համակարգերը․
Ադրբեջանում զորավարժությունների ժամանակ օգտագործվել են բելառուսական 7A0917 «Լեկտոր» հրետանային կրակի կառավարման համակարգեր․ «Ազերիդիֆենս»
Ներկայացրած կադրերը վերցված են զորավարժության կրակային փուլի այս տեսանյութից․
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։