«Մենք պատրաստ ենք գնալ դրան, եթե անհրաժեշտ լինի: Ճիշտն ասած, մենք չենք ցանկանում ուժեղացնել պատժամիջոցները»,-ասել է Մերկելը:
Ամերիկացի Սոնյա Բաումշթեյնը երեկ նավակով սկսել է իր նավարկությունը՝ նպատակ ունենալով միայնակ հատել Խաղաղ օվկիանոսը ու դառնալ պատմության մեջ օվկիանոսը երբևէ հատած առաջին կինը, հայտնում է Reuters-ը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում «Արդարություն և զարգացում» կուսակցության տարած հաղթանակի կապակցությամբ:
Այսօր Դոնեցկի մարզի Մարյինկա քաղաքի շրջանում վերսկսվել են մարտերը, հայտնում են ուկրաինացի զինվորականները: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ուկրաինական Новый регион-2 կայքը հրապարակել է տեսանյութ, որտեղ պատկերված է, թե ինչպես է մի ռուս տղամարդ պատկերում գերված ուկրաինացի մարտիկի:
Ալիևների ընտանիքը՝ 2015-ի խաղերի հանդիսավոր բացմանը:
Մոսկվայում կյանքի 65-րդ տարում մահացել է Եվգենյա Դավիթաշվիլին, ով ավելի շատ հայտնի էր որպես բուժակ, աստղագուշակ Ջունա: Նրա մահվան մասին LiveJournal-ի իր բլոգում գրել է դերասան Ստանիսլավ Սադալսկին, տեղեկացնում է НТВ-ն:
«Ես խնդրում եմ դատարանին ուշադրություն հրավիրել այն փաստին, որ ես Ադրբեջանի քաղաքացի եմ, ինչպես նաև խնդրում եմ մարդասիրություն դրսևորել ու կրճատել իմ պատժաժամկետը»,-ասել է նա:
«Նրանք, ովքեր այսօր զոհաբերում են իրենց ժողովրդին, վաղը զոհ են մատուցվելու ժողովրդին: Նրանք, ովքեր այսօր վատ արարքներ են գործում, վաղն անձամբ կբախվեն դրան: Թող ոչ ոք չկասկածի, որ Ալլահը նրանց տասն անգամ ավելի շատ տառապանքներ կպարգևի»:
Ներկայում ազատազրկված քրդական Աշխատավորական կուսակցության ղեկավար Աբդուլլահ Օջալանի զարմուհին՝ Դիլեք Օջալանը, դարձել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, հայտնում է haqqin.az-ը՝ հղում կատարելով թուրքական ԶԼՄ-ներին:
Ադրբեջանում այսօր գլխատել են Աբշերոնի շրջանի Սարայի ավանի գյուղապետ Վասիլյա Աբիլհասանովային, ով այսօր կդառնար 39 տարեկան, հաղորդում է haqqin.az-ը:
Համացանցում է հայտնվել ամերիկացի աշխարհահռչակ ռեժիսոր Ռիդլի Սքոթի նոր «Մարսիացին» գիտաֆանտաստիկ ֆիլմի մասին պատմող տեսանյութը, որտեղ աստղագնաց Մարկ Ուոթնին (Մեթ Դեյմոն) շրջում է «Հերմես» տիեզերանավով ու ներկայացնում այն մարդկանց, որոնք իր հետ զբաղվում են ֆիլմի ստեղծման աշխատանքներով:
Ո´չ Ռուսաստանը, ո´չ Արևմուտքը շահագրգռված չեն լարվածություն սահմանելու մեջ: Այս մասին ինչպես տեղեկացնում է RIA Novosti-ն, լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը հետախուզում է հայտարարել հոլիվուդյան դերասան Թոմ Հենքսի որդու՝ Չեստեր Հենքսի նկատմամբ, գրում է The Daily Mail-ը:
«Հայաստանը պետք է որոշի, թե ինչպիսին պետք է լինի երկրի ապագան, զարգացումը, տեսքը։ ԵՄ-ն չի կարող որոշել Հայաստանի փոխարեն։ ԵՄ-ն հետաքրքրված է, ցուցադրել է այդ հետաքրքրվածությունը»,- ասում է Չեխիայի նախկին փոխվարչապետ, Պրահայի դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր և Պրահայի առաջատար բուհերի դասախոս Կիրիլ Սվոբոդան:
Չինաստանը դեմ է հանդես գալիս պատժամիջոցներին ու սպառնալիքներին, որոնք կիրառվում են Ուկրաինայում ճգնաժամը կարգավորելու համար: Այս մասին մամլո ասուլիսում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հուն Լե
G7-ի գագաթաժողովի աղբյուրները նշում են, որ G7-ի ժամանակ կընդունվի համատեղ հայտարարություն, որտեղ պարտադիր կհիշատակվի Ռուսաստանը՝ Ուկրաինայի հետ կոնֆլիկտի համատեքստում, գրում է TASS-ը:
Մինսկը չի փոխում Մոսկվայի հետ համագործակցության արտաքին քաղաքականության վեկտորը: Այս մասին հայտարարել է Բելառուսի ԱԳՆ ղեկավար Վլադիմիր Մակեյը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ժամանակ:
Մեծ Բրիտանիան պատրաստ է իր տարածքում տեղակայել ԱՄՆ-ի միջուկային հրթիռները Ռուսաստանի հետ ուժեղացող լարվածության պայմաններում, հայտարարել է Մեծ Բրիտանիաայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Alibaba Group Holding-ի ստորաբաժանումը՝ Aliyun-ը, ստեղծել է նոր դաշինք Intel-ի ու աշխարհի այլ առաջատար հեռուստահաղորդակցական ու ինտերնետ-ընկերությունների հետ համատեղ, գրում է MarketWatch-ը:
Ռամադան ամսվա ժամանակ ԱՄԷ-ում պլանավորում են բաժանել գրեթե 2 մլն բաժին անվճար սնունդ, հայտնում է Khaleej Times-ը:
Ճապոնիայի ափերի մոտ տեղի ունեցել 5,9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ, հայտնում է Reuters-ը:
«Այդ պատժամիջոցների սահմանումը որոշ եվրոպացի գործընկերներից զգալի զոհեր է պահանջում, քան ԱՄՆ-ից»,- հայտարարել է Էռնեստը Գերմանիայում «Մեծ ութնյակի» գագաթաժողովի ժամանակ:
Բրիտանացի ֆոտոմոդել ու երգչուհի Քեյթ Մոսը ոստիկանությունում է հայտնվել Easyjet ավիաընկերության ինքնաթիռում տեղի ունեցած տհաճ միջադեպից հետո:
«Եթե դուք ցանկանում եք լինել կառավարության մաս, ապա պետք է հասկանաք, որ մենք գտնվում ենք հանրաքվեի անցկացման վերանայման բանակցային գործընթացում»:
Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության նախագահի տեղակալ Սըրը Սյուրեյ Օնդերը իր կուսակցության հաջողությունը Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում անվանել է դեմոկրատիայի հաղթանակ, գրում է RIA Novosti-ն:
Երեկ Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների քվեաթերթիկների նախնական հաշվարկից պարզ է դարձել, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների 40,8%-ը ու 256 տեղ երկրի խորհրդարանում, գրում է RIA Novosti-ն:
«Հայաստանի առաջին բախումը սալաֆիստական բանակների հետ, թերևս, կլինի ՀԱՊԿ կազմում հենց Միջին Ասիայում: Դրան կհաջորդեն ցնցումներ Ադրբեջանում, որտեղից պատերազմի քամին կգա Հայաստան»:
Իրանի նավթի նախարար Բիջան Զանգենեն կարծում է, որ այն բանից հետո, երբ ՕՊԵԿ-ը որոշեց պահպանել արդյունահանվող նավթի ծավալը նախկին մակարդակում, նավթի ներկայիս գներն «անարդար» են:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ճանապարհային երթևեկության անվտանգության խնդրով հատուկ ներկայացուցիչ Ժան Տոդտը Ռուսաստանի ՆԳՆ ղեկավարի տրանսպորտի անվտանգության հարցերով տեղակալ Վիկտոր Կիրիյանովի հետ հանդիպմանը անհանգստություն է հայտնել՝ կապված Ռուսաստանում հարբեցողության խնդրի հետ: