Բաժիններ՝

Մեծ Բրիտանիան պատրաստ է ԱՄՆ-ի միջուկային հրթիռները տեղակայել իր տարածքում

Մեծ Բրիտանիան պատրաստ է իր տարածքում տեղակայել ԱՄՆ-ի միջուկային հրթիռները Ռուսաստանի հետ ուժեղացող լարվածության պայմաններում, հայտարարել է Մեծ Բրիտանիաայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

Բրիտանացի նախարարը բացատրել է, որ Բրիտանիան պետք է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղարկի «հստակ» ազդանշաններ՝ ի պատասխան Ռուսաստանի ռազմական աճող ակտիվության «անհանգստացնող նշանների», ներառյալ Կալինինգրադում հրթիռների տեղակայումը, գրում է Daily Mail-ը:

Ավելի վաղ ՌԴ Ցամաքային զորքերի հրթիռային ու հրետանային զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Միխայիլ Մատվեյենսկին հայտնել էր, որ ՌԴ ԶՈՒ հրթիռային բրիգադը, որը տեղակայված է Կալինինգրադի մարզում, մինչև 2018 թվականը կվերազինվի «Իսկանդեր-Մ» օպերատիվ-տակտիկական համակարգերով:

«Մենք պետք է ուղարկենք հստակ ազդանշաններ Ռուսաստանին այն մասին, որ մենք թույլ չենք տա նրան հատել մեր կարմիր սահմանագիծը»,- Համոնդի խոսքերը մեջբերում է պարբերականը:

Նա հավելել է, որ ԱՄՆ միջուկային հրթիռների տեղակայման հնարավորությունը դեռ տեսական է, քանի որ Արևմուտքը դեռ չի ցանկանում նախաձեռնել «ավելորդ սադրանքներ» ու սպառազինությունների նոր մրցավազք սանձազերծել Ուկրաինայում շարունակվող կոնֆլիկտի պայմաններում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս