
Բրիտանիայի ոստիկանությունը հետախուզում է հայտարարել Թոմ Հենքսի որդու նկատմամբ

Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը հետախուզում է հայտարարել հոլիվուդյան դերասան Թոմ Հենքսի որդու՝ Չեստեր Հենքսի նկատմամբ, գրում է The Daily Mail-ը:
24-ամյա սկսնակ ռեպերը մեղադրվում է իր հյուրանոցային համարը ավերելու մեջ: Դեպքը տեղի է ունեցել Լոնդովի «Գեթվիկ» օդանավակայանի մոտակայքում գտնվող հյուրանոցում: Նրա սենյակում հեռուստացույցն ու կահույքը կոտրված են հայտնաբեվել: «Համարին հասցվել է մոտավորապես 1200 ֆունտ-սթեռլինգի վնաս»,- հայտարարել է Սասեքսի ոստիկանությունը:
Ականատեսների վկայությամբ՝ հոլիվուդյան դերասանի որդին իր համարում եղել է բրիտանացի մի ռեպերի ու երեք թեթև վարքի աղջիկների հետ: Հայտնի է դարձել, որ տղամարդիկ աղջիկներին թմրանյութեր են առաջարկել: Հենքսին տեսել են նաև գիշերային ակումբում, որտեղ նա օղի ու շամպայն է խմել:
Չեստերը 16 տարեկանից պայքարում է թմրակախվածության ու փսիխոակտիվ նյութերի օգտագործման դեմ:
Չեստերը դերասանի 4 երեխաներից մեկն է: