Բաժիններ՝

Բանգլադեշում կայծակի հարվածներից զոհվել է առնվազն 14 մարդ

Բանգլադեշում, որտեղ այս օրերին հորդառատ անձրևներ ու սեզոնային ամպրոպներ են, կայծակի հարվածներից զոհվել է առնվազն 14 մարդ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Տեղական իշխանությունները հայտնել են, որ զոհերի մեծ մասը բաց դաշտերում աշխատող ֆերմերներ և բաց տարածքներում հայտնված բանվորներ են։Մի քանի մարդ վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոցներ, նրանցից մի քանիսը գտնվում է ծանր վիճակում։

Բանգլադեշում կայծակն ամեն տարի հարյուրավոր մարդկանց կյանք է խլում։ 2016 թվականին, երբ երկրում միայն մայիսին շանթահարվելու հետևանքով մահացավ ավելի քան 200 մարդ, այդ թվում՝ 82-ը մեկ օրում, Բանգլադեշում կայծակը հայտարարվեց բնական աղետ։

Մասնագետները նշում են, որ մահացու կայծակի հարվածների աճը կապված է անտառահատումների հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930