ԱՄՆ զինվորականները հայտարարել են Խաղաղ օվկիանոսում թմրավաճառների նավին հարվածելու մասին
Ամերիկացի զինվորականներն ապրիլի 26-ին Խաղաղ օվկիանոսում հարված են հասցրել մի նավի, որը ենթադրաբար օգտագործել են թմրավաճառները։ Հարվածի հետևանքով սպանվել է երեք մարդ։ Այդ մասին X-ում հաղորդել է ԱՄՆ զինված ուժերի Հարավային հրամանատարությունը։
«Հետախուզությունը հաստատել է, որ նավն ընթանում էր Խաղաղ օվկիանոսի արևելքում թմրանյութերի մաքսանենգության հայտնի երթուղով և օգտագործվել է թմրանյութերի ապօրինի շրջանառության համար»,-ասվում է հրամանատարության հայտարարության մեջ:




