Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահի տեղակալ Ճեն Չանջիի գլխավորած պատվիրակությանը:
Եվրամիության երկրները, որոնք տուժել են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներից, կարող են փոխհատուցման հույս չունենալ: Նման հայտարարությամբ է հանդես եկել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, հայտնում է RIA Novosti-ն:
«Մենք կիսում ենք հիմնարար սկզբունքը: Այն կայանում է նրանում, որ Մինսկի համաձայնագիրը ուղենշային է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը կարգավորելու համար: Բարի կամքի բոլոր մարդիկ աշխատում են այն բանի վրո, որ այդ համաձայնագրերը կյանքի կոչվեն լիարժեքորեն ու թույլ տան կանխարգելել ճգնաժամն Ուկրաինայի տարածքում»:
Եվրոպական ոստիկանությունը (Europol) Իսպանիայում, Լեհաստանում, Իտալիայում կալանավորել է 49 մարդու, որոնց կասկածում են եվրոպական բանկերի հաշվեհամարներից 1 մլն եվրո գողության մեջ, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Europol-ից:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ ընդունել է երկրի կառավարության նախագահ Ահմեդ Դավութօղլուի հրաժարականը՝ կապված երկրում կայացած խորհրդարանական ընտրությունների հետ, հայտնում է euronews-ը:
ԱՄՆ-ում ոստիկանության 41-ամյա սպա Էրիկ Քեյսբոլթը հեռացել է աշխատանքից այն բանից հետո, երբ համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ երևում է, թե նա ինչպես է կոպիտ վերաբերվում սևամորթ մի աղջկա հետ, հայտնում է euronews.com-ը:
Ֆլորիդա նահանգի նախկին նահանգապետ Ջեբ Բուշը, որը մոտ օրերս մտադիր է հայտարարել ԱՄՆ նախագահ դառնալու իր մտադրության մասին, Գերմանիա իր այցի ժամանակ կոչ է արել ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին մեկուսացնել Ռուսաստանի «կոռումպացված ղեկավարությանը» Ռուսաստանի ժողովրդից:
Երևանում Գերմանիայի դեսպանությունը ս.թ. հունիսի 9-ին մարդասիրական «Նոր սերունդ» հասարակական կազմակերպության հետ կնքեց պայմանագիր ֆինանսական աջակցության վերաբերյալ:
Կիևի կենտրոնում փոխհրաձգություն է տեղի ունեցել, հայտնում է «112 Ուկրաինան»՝ հղում կատարելով Կիևիոստիկանության մամլո ծառայությանը:
Եգիպտացի ուժայիններն այսօր կանխել են ևս 2 ահաբեկչական հարձակում, որը ծրագրված էր իրականացնել զբոսաշրջային օբեյկտների վրա: Ահաբեկչություններից մեկը ծայրահեղականները մտադրվել էին իրականացնել Կահիրեի մերձակայքում գտնվող Գիզայի մեծ բուրգերի մոտ, հայտնում է TASS-ը:
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Twitter-յան էջից տեղեկանում ենք, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հանդիպել է Հայաստանը առաջին Եվրոպական խաղերում ներկայացնող հայ մարզիկների հետ:
Լուքսորում՝ Կառնակի տաճարի մոտ պայթյունի հետևանքով տուժել է 4 մարդ: Ինչպես հայտնում է Reuters-ը, 3 զինված տղամարդ փորձել է ներս մտնել Կառնակի տաճար, ինչից հետո նրանց ու ոստիկանների միջև փոխհրաձգություն է սկսվել:
«Խորապես ծաղրական է, երբ միջոցառումը չեղյալ է հայտարարվել այն պահին, երբ երկրում հնչող քննադատական ձայները շարունակ ճնշվում են Եվրոպական խաղերի նախօերին: Երկրի իշխանությունները հուսահատորեն փորձում են Եվրոպական խաղերի շուրջ ստեղծել քննադատություններից զերծ գոտի»,-ասել է Դենիս Կրիվոշեևը՝ Amnesty International-ի՝ Եվրոպայում ու Կենտրոնական Ասիայում ծրագրերի տնօրենի տեղակալը: «Այդ խաղերը հեռու են մամուլի ազատության ու մարդկային արժանապատվության արժեքներից, որոնք ամրագրված են Օլիմպիական խարտիայում»:
Բրազիլիայի Սենատի կողմից հայոց ցեղասպանության ճանաչման հարցի քննարկումից և ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու որոշում կայացնելուց հետո Թուրքիան ետ է կանչել Բրազիլիայում իր դեսպանին` այդ քայլը պատճառաբանելով, որպես հարցի վերաբերյալ խորհրդակցության անհրաժեշտություն։ Ավելի վաղ, ս.թ. հունիսի 2-ին, Բրազիլիայի Սենատը քննարկման էր ներկայացրել 550-րդ նախագիծը, որով նույն օրը միաձայն պաշտոնապես ճանաչեց հայոց ցեղասպանությունը։
ԱՄՆ Ֆլորիդա նահանգում կյանքի 86-րդ տարում մահացել է կոմպոզիտոր Ջեյմս Լասթը: Նրա մենեջեր Զեմել Կոնցեռցի խոսքով՝ Լասթը մահացել է հունիսի 9-ին, հայտնում է Focus-ը:
ԱՄՆ արդարադատության նախարարությունը պատրաստվում է մեղադրանք առաջադրել ամերիկյան General Motors (GM) ավտոկորպորացիային՝ կապված այն բանի հետ, որ աշխատակիցները թաքցրել են ավտոմեքենաների այրման համակարգում անսարքության մասին տեղեկությունը, ինչի հետևանքով արդեն մահացել է շուրջ 100 մարդ, գրում է The Wall Street Journal-ը՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին:
Ադրբեջանում դատարանի որոշմամբ ազատ է արձակվել նախօրեին ձերբակալված «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության երիտասարդական կոմիտեի նախագահ Էնվեր Հուսեյնլին, հայտնում է haqqin.az-ը:
Անկարան ու Թուրքիան չեն կարողացել համաձայնության գալ «Թուրքական հոսք» գազատարի վերջնական երթուղու հարցի վերաբերյալ: Այս մասին, հղում կատարելով Թուրքիայի էներգետիկայի ու բնական ռեսուրսների նախարար Թաներ Յըլդըզին, հայտնել է TRT Haber-ը:
«Հոգևորականը զինյալներին կոչ է արել վաճառել այդ գիրքը, սակայն նրանք չեն համաձայնել»,-բացատրել է Սիրիայի մուֆթի Սհմադ Բադրեդդին Հասունը, ով այս օրերին գտնվում է Ռուսաստանում:
«Ես գիտեմ, որ նրան դուրս չեն բերել շինությունից: Նա եղել է Սպիտակ տանը, սակայն չգիտեմ՝ հատկապես որտեղ»,-ասել է Էռնեստը՝ նշելով, թե չի խոսել ԱՄՆ նախագահի հետ:
Հունիսի 9-ին ԱՄՆ Սպիտակ տան մամլո կենտրոնի լրագրողներին տարհանել են Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեշ Էռնեստի ճեպազրույցի ժամանակ, հայտնում է AP-ն:
Օդեսայի մարզի ղեկավարի պաշտոնում իր առաջին մամլո ասուլիսի ժամանակ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ ցանկանում է Օդեսան դարձնել Ուկրաինայի ամենաանվտանգ քաղաքը:
Կոլումբիայում թմրամիջոցների հարցերով զբաղվող ոստիկանությունը իրականացրել է հաջող օպերացիա Ազգային ազատագրման բանակի ապստամբների դեմ ու նրանցից առգրավվել է 560 կգ կոկաին, հայտնում է RIA Novosti-ն:
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը CNN-ին տված հարցազրույցում ասել է, որ Կիևը նախկինի պես Մինսկի համաձայնագրերն է համարում երկրի հարավում կոնֆլիկտի կարգավորման միակ ուղին:
«Հոգևոր առաջնորդները կրում են ելույթ ունենալու պատասխանատվություն, երբ իրենց կրոնի հետևորդը կատարում է ինչ-որ հանցագործություն հանուն Աստծո: Այդ բոլոր հանցագործությունները, որ կատարվում են հանուն կրոնի, իրականում, հանցագործություններ են կրոնի դեմ»:
Մասնագետները, որոնք աշխատում են Կիևի մարզում նավթաբազայի հրդեհի տեղայնացման վրա, պնդում են, որ պետք է թույլ տալ վառելիքով ամբարներին ամբողջությամբ այրվել, հայտնում է Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովը:
ՄեքսիկայիՄիչոական նահանգում Յուրեկուարո քաղաքի քաղաքապետի ընտրություններում հաղթանակել է ընտրություններից մի քանի օր առաջ մահացած թեկնածուն, հայտնում է Univision հեռուստաալիքը:
Տյումենի մարզում հետաքննում են գնացքի վագոնում ծնված երեխայի սպանության մասին գործը, հայտնել են Ուրալի քննչական վարչությունից:
Բաքվում առաջին Եվրոպական խաղերին մասնակցելու նպատակով մարզիկներ են ժամանել Ֆինլանդիայից, Սլովակիայից, Էստոնիայից, Իռլանդիայից, Պորտուգալիայից, Իսրայելից ու Հայաստանից, հայտնում է Report-ը:
ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման զինյալները գրոհել են Սինայի թերակղզում տեղակայված օդանավակայանը, որից սովորաբար օգտվում են ՄԱԿ-ի խաղաղարարները, հայտնում է Reuters-ը: