Ընթրիքի ժամանակ հրшձիգի թիրшխը, հավանաբար, Թրամփն է եղել․ ԱՄՆ գլխավոր դատախազ
Սպիտակ տանն ընդունելության ժամանակ, հրաձիգն, ըստ երևույթին, ցանկացել է սպանել Թրամփի վարչակազմի անդամներին և անձամբ նախագահին։ Հայտնել է ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնակատար Թոդ Բլանշը։
Նա ասել է, որ կալանավորված տղամարդը չի համագործակցում քննության հետ։
Էլեկտրոնային սարքերը և ձայնագրությունները ուսումնասիրելուց հետո, իրավապահ մարմինները կարծում են, որ կասկածյալը մտադիր էր կրակել վարչակազմի անդամների, ինչպես նաև, հնարավոր է, նախագահ Դոնալդ Թրամփի վրա։
Քննիչների խոսքով՝ նա Կալիֆոռնիայից գնացել է Չիկագո, այնուհետև գնացքով մեկնել Վաշինգտոն և տեղավորվել հյուրանոցում, որտեղ շաբաթ երեկոյան կրակ է բացել՝ վիրավորելով ԱՄՆ գաղտնի ծառայության գործակալի։ Նա ճանապարհորդել է երկրով մեկ՝ հրազենի և դանակների զինանոցով, որը ձեռք էր բերել մի քանի տարի շարունակ։



