Բաժիններ՝

Հայերեն գրությամբ փաստաթուղթ՝ Մեթ Դեյմոնի մասնակցությամբ «Մարսիացին» ֆիլմում

Համացանցում է հայտնվել ամերիկացի աշխարհահռչակ ռեժիսոր Ռիդլի Սքոթի նոր «Մարսիացին» գիտաֆանտաստիկ ֆիլմի մասին պատմող տեսանյութը, որտեղ աստղագնաց Մարկ Ուոթնին (Մեթ Դեյմոն) շրջում է «Հերմես» տիեզերանավով ու ներկայացնում այն մարդկանց, որոնք իր հետ զբաղվում են ֆիլմի ստեղծման աշխատանքներով:

Հետաքրքրականը տեսանյութի առաջին կադրերն են, որտեղ գլխավոր հերոսը՝ շփոթահար Մեդ Դեյմոնը շուռումուռ է տալիս իր ձեռքում գտնվող գրությունն ու զարմացած արտաբերում՝ հայերե՞ն:

«Դա ինչ-որ կարևո՞ր բան է այս պատմության մեջ: Մարդիկ, ովքեր կարդացել են գիրքը, հավանաբար գիտեն, բայց մեր մեծ մասը ստիիպված է սպասել հասկանալու համար»,- գրում է slashfilm.com-ը:

Հատկանշական է, որ փաստաթղթի մասին տեսանյութում այլևս ոչինչ ներկայացված չէ ու պարզ չէ գրության հետագա ճակատագիրը՝ արդյոք այն որոշակի դերակատարում ունի՞ ֆիլմում, թե՞ ոչ:

Ֆիլմը նկարահանվում է գրող Էնդի Ուեյրի «Հերմես» վեպի հիման վրա: Համացանցում հայտնված տեսանյութը պատրաստված է վիդեոօրագրի տեսքով:
Տիեզերանավը ուղևորվելու է Մարս, ու անձնակազմի բոլոր անդամները պատրաստվում են այդ իրադարձությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս