Բաժիններ՝

Կիևը տեղեկացնում է Մարյինկայի շրջանում մարտերի վերսկսման մասին

Այսօր Դոնեցկի մարզի Մարյինկա քաղաքի շրջանում վերսկսվել են մարտերը, հայտնում են ուկրաինացի զինվորականները: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«Զինյալները դարձյալ գրոհում են Մարյինկան: Գործի են դրվել տանկեր ու ականանետեր: Ընթանում է մերձամարտ»,-Facebook-ի իր էջում գրել է «Կիև-1» գումարտակի համակարգող Եվգենի Դեյդեյը:

Ուկրանայի նախագահի ադմինիստրացիայի Դոնբասում հատուկ օպերացիաների հարցերով խոսնակ Անդրեյ Լիսենկոն պատմել է, որ ուկրաինական դիրքերը սկսել են ականանետերից կրակել առավոտյան՝ տեղի ժամանակով ժ. 9:00-ի սահմաններում:

Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ներկայացուցիչները հերքում են այդ տեղեկությունը՝ հայտարարելով, թե Մարյինկայի շրջանում «ամեն ինչ հանգիստ է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930