ՀՀ նախագահը, որը համաձայն ՀՀ Սահմանադրության՝ պետության գլուխն է, Ցեղասպանության 111-րդ տարելիցի առիթով չի հղել ուղերձ. Հակոբ Բադալյան
Հակոբ Բադալյանը գրում է. «Ի դեպ, պարզապես արձանագրենք, որ ՀՀ նախագահը, որը համաձայն ՀՀ Սահմանադրության՝ պետության գլուխն է, Ցեղասպանության 111-րդ տարելիցի առիթով չի հղել ուղերձ: Համենայն դեպս, այդպիսի որեւէ բան գոյություն չունի լրահոսում եւ նախագահի պաշտոնական կայքում:
Իհարկե, չեմ վիճի, թե՝ դե ֆակտո կառավարող կուսակցությանը կից գործող նախագահի ուղերձին առանձնապես սպասում էր հանրային որեւէ խումբ, բայց համենայն դեպս կա պետական արարողակարգ, որի անգամ ձեւական պահպանումը այլեւս օրակարգային չէ:
Միայն թե, վերստին հարց է առաջանում, թե հարկատուն ինչու՞ պետք է տարեկան 1,5 միլիարդ դրամից ավելի փող տրամադրի նախագահի ինստիտուտ պահելու համար, երբ կարելի է գտնել այդ փողի հանրօգուտ ծախսի բազում ուղղություններ:
Ի դեպ, ցեղասպանության հուշահամալիրում պետական արարողակարգի ստատուսի իջեցման այլ դրվագի ես անդրադարձել էի տելեգրամյան իմ ալիքում, ընդ որում դեռեւս 2024 թվականից»:



