
Alibaba-ն ու Intel-ը ամպային տենոլոգիաների ոլորտում դաշինք են ստեղծել

Alibaba Group Holding-ի ստորաբաժանումը՝ Aliyun-ը, ստեղծել է նոր դաշինք Intel-ի ու աշխարհի այլ առաջատար հեռուստահաղորդակցական ու ինտերնետ-ընկերությունների հետ համատեղ, գրում է MarketWatch-ը:
Նոր ծրագիրը, որը կկոչվի Marketplace Alliance Program, ինչպես սպասվում է, թույլ կտա ապահովել ամպային ծառայությունների տեղայնացում՝ «նպատակ ունենալով ապահովել միջազգային մասնագետների պահանջմունքները», նշվում է Alibaba-ի հաղորդագրության մեջ:
Դաշինքում ընդգրկվել են նաև հոնգկոնգյան PCCW-ն, ամերիկյան Equinix-ը, ֆրանսիական Linkbynet-ն ու սինգապուրյան Singtel-ը, Դուբայի Meraas Holdings-ը: