Բաժիններ՝

Ամերիկուհին որոշել է միայնակ հատել Խաղաղ օվկիանոսը

Ամերիկացի Սոնյա Բաումշթեյնը երեկ նավակով սկսել է իր նավարկությունը՝ նպատակ ունենալով միայնակ հատել Խաղաղ օվկիանոսը ու դառնալ պատմության մեջ օվկիանոսը երբևէ հատած առաջին կինը, հայտնում է Reuters-ը:

Բաումշթեյնը կիրակի դուրս է եկել Ճապոնիայի Տյոսի նավահանգստից՝ հուսալով իր ճանապարհորդությունը ավարտել 4-6 ամսում ԱՄՆ Սան Ֆրանցիսկո քաղաքում:
30-ամյա կինը նավակով պետք է հաղթահարի մոտավորապես 9650 կմ:

Նավակն ունի 7 մետր երկարություն, կշռում է 300 կգ: Այն չունի շարժիչ ու առագաստներ: Նավակի վրա կինը վերցրել է 544 կգ սնունդ, ջուր թորող սարք: Նավակում տեղադրված է արբանյակային հեռախոս ու GPS, որը կօգնի օգնել Սոնյային, եթե վերջինս հայտնվի արտակարգ իրավիճակում:

Գործակալության հաղորդմամբ՝ կինը ամեն օր կծախսի մոտ 10 000 կալորիա, այդ պատճառով էլ նա հատուկ գիրացել է 18 կգ-ով:
Ավելի վաղ 16 մարդ է փորձել նման կերպ հաղթահարել օվկիանոսը, սակայն միայն 2 ֆրանսիացու է հաջողվել հաջողությամբ ավարտել ճանապարհորդությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս