Բաժիններ՝

Թուրքիան խորհրդակցության նպատակով հետ է կանչել Բրազիլիայում իր դեսպանին

Թուրքիան խորհրդակցության նպատակով հետ է կանչել Բրազիլիայում իր դեսպանին այն բանից հետո, երբ երկրի խորհրդարանը ընդունել է 1915թ. Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության մասին բանաձևը:

Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Թուրքիայի ԱԳՆ-ի երեկ տարածած հայտարարությանը:

Հիշեցնենք, որ Բրազիլիայի Սենատը մայիսի վերջին ընդունել էր Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին բանաձևը:

«Իրավաբանորեն ոչինչ չարժեցող Բրազիլիայի Սենատի որոշումը, որը խեղաթյուրում է 1915թ. իրադարձությունների մասին ճշմարտությունը, ընդունվել է հայկական լոբբիի ազդեցությամբ: Թուրքիայի տեսակետը այդ հարցի վերաբերյալ հաղորդվել է Անկարայում Բրազիլիայի դեսպանին, իսկ Բրազիլիայում Թուրքիայի դեսպան Հուսեին Դիրիոզը հետ է կանչվել Անկարա խորհրդատվությունների նպատակով»,-ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930